Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Նոբելյան մրցանակակիրների լավագույն գործերը

Նոբելյան մրցանակակիրների լավագույն գործերը
14.07.2016 | 15:27

«Անտարես» հրատարակչությունը «Նոբելյան մրցանակակիրներ» մատենաշարով հրատարակել է ինը գիրք, ևս երեքը հրատարակման փուլում են, երկուսի թարգմանությունն էլ ընթացքի մեջ է»,- մեզ հետ զրույցում ասաց հրատարակչության գլխավոր խմբագիր ԱՐՔՄԵՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԸ, նշելով, որ մատենաշարի ստեղծման նպատակ վաղուց կար, բայց կյանքի են կոչել 2014-ին՝ Էլֆրիդե Ելինեկի «Դաշնակահարուհին» և Օրհան Փամուքի «Իմ անունը Կարմիր է» վեպերով:

«Հրատարակում եք մրցանակի արժանացա՞ծ գրքերը» հարցին ի պատասխան ասաց, որ Նոբելյան մրցանակ, սովորաբար, տալիս են ոչ թե կոնկրետ գործի, այլ հիմնականում ստեղծագործական վաստակի կամ ստեղծագործական որևէ կարևոր հատկանիշի համար. «Այդ առումով՝ մեր մատենաշարի անվանման մեջ շեշտված է մրցանակակիրներ բառը: Մատենաշարով հրատարակում ենք Նոբելյան մրցանակակիրների, մեր կարծիքով՝ լավագույն գործերը, կամ այն գործերը, որոնք, մեր կարծիքով, կհետաքրքրեն հայ ընթերցողին ու կնպաստեն հայ գրական դաշտի զարգացմանը»:


«Մարկետինգի առումով ի՞նչ դեր ունի մատենաշարի անվանումը, Նոբելյան մրցանակակիրների գրքերը հետաքրքրո՞ւմ են հայ ընթերցողին»,- հետաքրքրվեցի: «Բնականաբար: Կարող եմ ասել, որ մեր ամենապահանջված շարքերից մեկն է: Նոբելյան մրցանակն ինքնին չափանիշ է շատերի համար, և այդ առումով՝ դրան արժանացած հեղինակներն այսպես ասած՝ «ստուգված» են, հետևաբար՝ ընթերցողի համար առավել վստահելի»,- ասաց Արքմենիկ Նիկողոսյանը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2621

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ